ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՍՈԽԱԿԸ»
Մշակույթ
11:06 17/05/2007

ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՍՈԽԱԿԸ»

Վախճանվել է «հայկական երգի սոխակ», ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, աշխարհին հայտնի երգչուհիԳոհար ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի, Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գոսպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում: Այնտեղ էլ ստացել է երաժշտական կրթություն: 1948-ին վերադարձել է Հայաստան և 1949-ից երգել Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:

«Նման տիտաններ ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է»,- «հայ երգի սոխակի» մասին այս խոսքերն ասել է մեկ այլ հայտնի երգչուհի Զարուհի Դոլուխանյանը:
Placeholder
ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՍՈԽԱԿԸ»