Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում կկազմակերպվի անհայտ կորածների լուսանկարների ցուցահանդես: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այդ մտադրության մասին այսօր վարչապետ Սերժ Սարգսյանին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Իվ Արնոլդը: Նա շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով արդյունավետ եւ շահագրգիռ համագործակցության համար: Կառավարության տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա նաև նշել է, որ ԼՂ հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց հիմնահարցը շարունակում է մնալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Կոմիտեն, ըստ Իվ Արնոլդի, շարունակելու է աջակցել Հայաստանի, Լեռանային Ղարաբաղի եւ Ադրբերջանի իշխանություններին` անհայտ կորած անձանց ճակատագիրը բացահայտելու եւ այդ մասին նրանց ընտանիքներին իրազեկելու հարցում: Իսկ տարածաշրջանում լուսանկարների ցուցահանդես կազմակերպելը, ըստ Իվ Արնոլդի, եւս մեկ անգամ կվկայի, որ անհայտ կորածների խնդիրը մոռացված չէ, ինչպես նաեւ այդ խնդրի վրա կկենտրոնացնի հասարակության ուշադրությունը:

Placeholder