«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Մշակույթ
11:47 19/05/2007

«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Այսօր Հայաստանի 10 թանգարաններում կմեկնարկի «Թանգարանային գիշեր» ծրագիրը, որն այցելուներին կներկայացնի թանգարանների հավաքածուների բացառիկ նմուշներ: Այս ակցիան, որին մասնակցում են Եվրոպայի ավելի քան 1200 թանգարաններ, մեկնարկել է 2005թ.: Ծրագրի մասնակից բոլոր թանգարանները անվճար հյուրընկալում են այցելուներին արևամուտից /19:00/ մինչև գիշերվա ժամը 1:00-ն:

Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի և երիտասարդության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ակցիային կմասնակցեն Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները, Ժողովրդական արվեստի, Երվանդ Քոչարի և Հովհաննես Թումանյանի թանգարանները, «Զվարթնոց» պատմամշակութային և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանները, Հայաստանի ազգային պատկերասրահն ու ռուսական արվեստի թանգարանը:
Placeholder
«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ