Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ըստ նոր հաստատված կրթական կարգի, այս տարի հայոց լեզու առարկայի քննությունն անցկացվելու է երկու` ա և բ մակարդակով: Դրա ընտրությունը կախված է շրջանավարտների ցանկությունից: Այս ուսումնական տարում Երևանի հանրակրթական դպրոցների 11 հազար 384 շրջանավարտներից ա մակարդակով քննություն են հանձնելու 7112-ը, իսկ բ մակարդակով` 4391-ը:
Ըստ փոխքաղաքապետ Կամո ԱՐԵՅԱՆԻ, հայոց լեզու առարկայի քննության բ մակարդակը համեմատաբար բարդ է և անցկացվելու է քաղաքում ընտրված 16 դպրոց-կենտրոններում: Փոխքաղաքապետի խոսքերով, այդ կենտրոնները արդեն իսկ ապահովված են անհրաժեշտ գույքով: Տեղեկացանք նաև, որ քննության անցկացման պահին տվյալ առարկայի մասնագետներ քննական սենյակում չեն լինելու: Ինչ վերաբերում է ավարտական քննություններին, ապա դրանք սկսվելու են հունիսի մեկից և ավարտվելու են հունիսի 20-ին, ինչով էլ ավարտվելու է 2006-07թթ. ուսումնական տարին:

Placeholder