Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում ընթանում է «21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության ոլորտում» թեմայով միջազգային գիտաժողովը: Ելույթ ունենալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը սերտորեն կապված է համալսարանական կյանքի հետ: Նրա խոսքով, առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ԵՊՀ-ում կրթական և գիտահետազոտական կյանքը պատկերացնելն անհնար է: Խոսելով ՏՏ դերի մասին, Ա. Սիմոնյանը նշեց, որ դրանք հնարավորություն են ստեղծում ընդլայնել գիտելիքներ ձեռք բերելու համար անհրաժեշտ տեղեկատվական դաշտը, ինչպես նաև նպաստում են կրթության որակի բարձրացմանը: ՏՏ-ն փորձի և կրթական մեթոդների փոխանակման հնարավորություն է տալիս: Բացի այդ ռեկտորի կարծիքով, կրթական համակարգում ՏՏ-ի ներդումը կարևոր է նաև ուսանողների և դասախոսների նախապատրաստման տեսանկյունից, քանի որ այդ բնագավառում գործնական քիչ քայլեր են արվել:
Հիշեցնենք, որ կոնֆերանսը կշարունակվի մինչև մայիսի 23-ը: Այդ ընթացքում կքքնարկվեն համալսարաններում էլեկտրոնային գրադարանների, եվրոպական համալսարաններում կիրառվող հեռաուսուցման համակարգի վերաբերյալ հարցեր, մասնակիցները կծանոթանան կրթության բնագավառում կիրառվող հեռահաղորդակցության մեթոդներին: Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կենտրոնական Եվրոպայի, Մերձբալթյան երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի առաջատար համալսարանների ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչներն են ԵՊՀ-ն, Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը, ԵՄ ՏԵՄՊՈՒՍ ծրագիրը, ԱՄՆ զարգացման գործակալությունը և Բրիտանական խորհուրդը:

Placeholder