Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ստամբուլի հայկական դպրոցները «վերջին նախազգուշացում» վերնագրով անստորագիր սպառնալիքներ են ստանում: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» թերթը` վկայակոչելով «Ակոսը», հայկական դպրոցներ ուղարկվող անստորագիր նամակներում, մասնավորապես, գրված է. «Որոշ հայեր ներգրավված են անջատողական շարժման մեջ, որը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ամբողջականության համար: Մեզ շատ լավ հայտնի են նրանց բնակարանների եւ աշխատավայրերի հասցեները: Ակնկալում ենք, որ հայերը ցեղասպանության նման թեմաներում կլինեն իրականության եւ պետության պաշտպանները: Մենք ուշադրությամբ հետեւում ենք, թե նրանք այդ դերն ինչպես են կատարելու»:
Հակառակ դեպքում անստորագիր նամակների հեղինակները սպառնում են հաշվեհարդար տեսնել հայերի հետ: Ստամբուլի ազգային կրթության բաժնի ղեկավար Աթա Օզերը դպրոցների տնօրեններին հավաստիացրել է, որ պետությունն իրենց թիկունքին է: Նա գրավոր դիմել է Ստամբուլի նահանգապետի աշխատակազմին` խնդրելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, «որպեսզի չլինի անգամ չնչին անտարբերություն, ինչպես Հրանտ Դինքի սպանության պարագայում»:

Placeholder