ՄԵԿ ԵՐԵՎԱՆՑՈՒՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ 0.1 ՀԱ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔ
Առողջություն
13:50 23/05/2007

ՄԵԿ ԵՐԵՎԱՆՑՈՒՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ 0.1 ՀԱ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔ

Աշխարհում ընդունված է, որ մարդու նորմալ բարեկեցությունն ապահովելու համար մի շնչին պետք է բաժին ընկնի 2,9 հեկտար կանաչ տարածք: Այսօր Երևանում մեկ շնչին բաժին է ընկնում 0,1 հա կանաչ տարածք, այսինքն 29 անգամ պակաս: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը:

Նրա խոսքով, մայրաքաղաքում կլանիչները շատ քիչ են, ծուխն ու փոշին` շատ, ինչի հետևանքով էլ մեծացել է շնչուղիների հիվանդության, վիժումների և գենետիկական փոփոխությունների թիվը: Նա նշեց, որ այս տարի ձմռանը, երբ ծառահատում էր իրականացում Տերյան փողոցում, իրենց ՀԿ-ի բողոքին ի պատասխան քաղքապետարանը հայտնել է, որ դրանք հիվանդ ծառեր են և խոստացել են, որ հետո այդտեղ նոր ծառեր կտնկեն: «Այժմ այդտեղ շաինարարություն է իրականացվում, ոչ մի ծառ էլ չի տնկվել»,-ասաց Ն. Վարդանյանը:

Նրա տվյալներով, վերջին տարիներին ծառահատումներ են եղել Հաղթանակի, Նորքի, Փարոսի, Պուշկինի, Օղակաձև և այլ այգիներում: «Որ տարածքի համար բողոքել ենք, քաղաքապետարանից ամեն անգամ ասել են, թե սանիտարական ծառահատում են իրականացնում: Բայց սանիտարական հատումների թույլատրելի նորմը տարեկան 60-70 հազար խմ է, իսկ այսօր իրականացված սանիտարական հատումները թույլատրելի նորմից 10 անգամ ավելի են»: Ն.Վարդանյանի խոսքով, եթե այս անվերահսկելիությունը շարունակվի, ապա շուտով Երևանում կանաչ տարածք գրեթե չի լինի:
Placeholder
ՄԵԿ ԵՐԵՎԱՆՑՈՒՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ 0.1 ՀԱ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔ