ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՆՑԱՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
Կրթություն, գիտություն
16:29 25/05/2007

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՆՑԱՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

Ակադեմիկոս Սեն Արևշատյանն այսօր վայր դրեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ղեկավարելու լիազորությունները: Նրան այսօր շնորհվեց ԿԳՆ բարձրագույն պարգևը` ոսկե հուշամեդալ:

Ինչպես նշեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նա աշխատելու 25 տարիներին ընթացքում Մատենադարան է բերել 1000 ձեռագիր: Նախարարի խոսքով, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Սեն Արևշատյանը այլևս չի ղեկավարի հին ձեռագրերի ինստիտուտը, սակայն կշարունակի աշխատել Մատենադարանում որպես կառավարման խորհրդի նախագահ:

Նշենք, որ մեկշաբաթյա ժամանակահատվածում կնշանակվի Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար, իսկ ԿԳ նախարարության կողմից կձևավորվի խորհուրդ, որն էլ մեկամսյա ժամկետում կկազմակերպի գաղտնի ընտրություններ:
Placeholder
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՆՑԱՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ