Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հունիսի 1-ից առաջին անգամ կիրառվելիք միասնական քննական համակարգի հետ կապված հարցերի շուրջ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն:Վարչապետը նշել է, որ կառավարությունը խնդիր է դրել մինչեւ 2009թ. հասնել ընդունելության քննությունների հարյուր տոկոսանոց օբյեկտիվության: Այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը, ըստ վարչապետի, կենտրոնացված քննությունների անցկացումն է, որն ամբողջությամբ լինելու է հրապարակային` տեսագրվելու է եւ ցանկացած մարդ, այդպիսով, հնարավորություն է ունենալու հետեւել քննությունների ընթացքին:
Անգամ փոքրիկ շեղում թույլ տվողը, վարչապետի վստահեցմամբ, համարվելու է կառավարության որդեգրած քաղաքականության հակառակորդը: Նա հանձնարարել է մարզպետներին` տեղերում բոլոր պատասխանատուներին փոխանցել, որ լինեն հնարավորինս հետեւողական` շեշտելով, որ սա կառավարության համար սկզբունքային խնդիր է: Այնուհետեւ, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է քննությունների անցկացման նախապատրաստական ամբողջ գործընթացը: Նա նշել է, որ մինչ այժմ հանդիպումներ են տեղի ունեցել դպրոցների տնօրենների հետ, բոլոր ընթացակարգերը ճշտված են, եւ դրանց անվերապահ հետեւելու դեպքում, քննությունների օբյեկտիվությունն ամբողջությամբ ապահովված կլինի:

Placeholder