Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մինչև տարեվերջ Երևանում կբացվի ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոնը: Այս մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը ասել է «Էյ Փի Ջի Լափս» ընկերության հիմնադիր Սեմ Սիմոնյանը: Վերջինի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ նախագահը խոսել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
Նախագահը ողջունել է ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոնի հիմնադրման գաղափարը և ասել, որ այն մեծ դեր կարող է ունենալ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մշակույթի ձևավորման գործում: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Placeholder