ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱՎ 257 ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉ
Կրթություն, գիտություն
17:00 30/05/2007

ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱՎ 257 ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉ

«Թեթև, չափավոր և ծանր մտավոր հետամանացություն ունեցող երեխաների հատուկ կրթության չափորոշիչների կիրառումը». դասընթացն անցած ու վերապատրաստված ուսուցիչներին, ինչպես նաև վերապատրաստող դպրոցներին հանձնվեցին վկայականներ` «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակում: Պատվոգիր հանձնվեց նաև ծրագրի միջազգային խորհրդատու Կլաուս Յանին` հատուկ կրթության բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար:

«Առաքելություն Արևելք» դանիական միջազգային մարդասիրական կազմակերպության տնօրեն Կիմ Հարցները նշեց, որ այս ծրագրի նպատակը ուսուցման դժվարություններ ունեցող երեխանների համար կրթական համակարգի հասանելության հավասար հնարավորությունների ապահովելն է: «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրով 2005-ից իրականացվել է 257 ուսուցիչների շարունակական վերապատրաստում, իսկ երկու դպրոցներ պատրաստվել են որպես վերապատրաստող դպրոցներ: Ծրագիրը ֆինասնավորում է Դանիայի միջազգային զարգացման գործակալությունը:
Placeholder
ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱՎ 257 ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉ