ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԴԵՌ ՉԻ ՍՏԱՑԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՅՏԸ
Տնտեսություն
14:11 01/06/2007

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԴԵՌ ՉԻ ՍՏԱՑԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՅՏԸ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս չի ստացել ֆիքսված հեռախոսակապի սակագների փոփոխության վերաբերյալ «ԱրմենՏել» ընեկրության հայտը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը: Նրա խոսքով, չի բացառվում, որ մինչև օրվա վերջ այդ հայտը ընդունվի: Նա նաև հայտնեց, որ «ԱրմենՏել»-ի այդ հայտը հանձնաժողովը կքննարկի 90 օրվա ընթացքում և սահմանված ժամկետում որոշում կկայացնի:

Հիշեցնենք, որ ներկայումս բաժանորդային ամսական վճարը քաղաքացիների համար կազմում է 1100 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ձեռարկությունների համար այդ գինը կազմում է 4800 դրամ: Թվանշային ԱՀԿ-ների բաժանորդների համար ամսական անվճար խոսելաժամանկը 360 րոպե է, 361-1600-րդ րոպեն 1 րոպեի գինը կազմում է 5 դրամ, իսկ 1601-րդ րոպեից սկսած` մեկ րոպեն արժե 9 դրամ:
Placeholder
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԴԵՌ ՉԻ ՍՏԱՑԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՅՏԸ