Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ԱրմենՏել» ընկերությունն այսօր ֆիքսված հեռախոսակապի գործող սակագների վերանայման (վերաբալանսավորման) հայտով դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հայտով նախատեսվում է միջքաղաքային և միջազգային, ինչպես նաև դեպի բջջային ցանց զանգերի սակագների իջեցում, փոփոխություններ բաժանորդային վարձի և որոշ այլ սակագների մեջ, իսկ որոշ սակագներ կմնան անփոփոխ: «Այս առաջարկը հանդիսանում է շուկայի ազատականացման գլխավոր նախապայմանը և առաջին քայլերից մեկը: Մենք փորձել ենք գտնել լավագույն տարբերակը:
Առաջարկը հիմնված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկված մեթոդոլոգիայի վրա, որտեղ հաշվի են առնված փաստացի ծախսերը, փաստացի իրացված ծառայությունների ծավալը և ծախսերի բաշխման կոնկրետ սկզբունքեր»,- ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրինության փոխանցմամբ, նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը:
Նշենք, որ ըստ կառավարության և «ԱրմենՏելի» սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության միջև ձեռք բերված համաձայնության, այս տարեվերջին սպասվում է ֆիքսված հեռախոսակապի շուկայի ազատականացում: Համաձայն գործող լիցենզիայի պահանջների` Արմենտել ՓԲԸ-ն մինչև շուկայի ազատականացումը պարտավորվում է ներկայացնել առաջարկ` ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագները ամբողջությամբ վերաբալանսավորելու վերաբերյալ, որտեղ այդ սակագները պետք է հիմնված լինեն ինքնարժեքի վրա:

Placeholder