Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր առավոտյան ժամը 10:00-ին հանրապետության բոլոր դպրոցներում և 56 կենտրոններում մեկնարկեցին հայոց լեզու և գրականություն առականներից ավարտական և միասնական քննությունները: Հիշեցնենք, որ միասնական քննությանը մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 14 736 դիմորդ: Միասնական քննությունից ստացած գնահատականը կծառայի նաև բուհ ընդունվելու համար: Տասներորդցիների թվով պայմանավորված, միասնական քննությանը մասնակցելու համար ամենաքիչ` 282 դիմումներ ներկայացրել են Վայոց Ձորի, իսկ առավել շատ` 4990 դիմում Երևանի դպրոցների աշակերտները: Երևանում ստեղծվել է 19 կենտրոն:
ԼՂՀ-ում ևս հայոց լեզու և գրականություն առարկաներից շրջանավարտները կհանձնեն ավարտական և միասնական քննություններ: Ավարտական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 1378, իսկ միասնական քննություններին` 776 դիմորդ: Միասնական քննության անցկացման համար ԼՂՀ-ում ստեղծվել է մեկ կենտրոն: Քննական կենտրոններում կլինեն պատճենահանող սարքեր, համակարգիչներ և սքաներներ, որոնց միջոցով հենց տեղում քննություն հանձնողները կպատճեահանեն իրենց աշխատանքները:
Այդպիսով, կազմակերպիչները փորձել են քննությունների անցկացման և դրանց արդյունքների հաշվարկման ընթացքում մարդկային գործոնը հասցնել նվազագույնի: Հիշեցնենք, որ ավելի քան 70 կնքված արկղերով քննաթերթիկները երեկ մարզեր են ուղարկվել բանկի միջոցով: Դրանք տպագրվել են Լոնդոնում: Այս տարի էլ տարբերակները չորսն են: Միասնական քննության արդյունքները կհաշվարկվեն քննությանը հաջորդող վեց օրվա ընթացքում:

Placeholder