ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԱԼԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԱՎԵԼԱՑՆԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՍՈՒՅԹՆԵՐԸ
Տնտեսություն
17:03 01/06/2007

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԱԼԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԱՎԵԼԱՑՆԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՍՈՒՅԹՆԵՐԸ

«Մենք չենք գտնում, որ ֆիքսված հեռախոսակապի սակագների վերաբալանսավորումը կարող է ինչ-որ որոշիչ դեր ունենալ ընկերության եկամուտների բարձրացման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: Նրա խոսքերով, մի շարք ծառայությունների սակագներն իջել են 5-6 անգամ: «Դա սակագների օպտիմալ համադրում է, որը մենք առաջարկում են միջազգային և քաղաքային կապի համար:

Դրանք բավականին ընդունելի են»,- ընդգծել է նա: Օլեգ Բլիզնյուկի խոսքերով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այսօր ներկայացված մի շարք գործող սակագների փոփոխման հայտը հիմնված է նախկինում Հանձնաժողովի հետ քննարկված մեթոդաբանության վրա, որտեղ հաշվի են առնվել փաստացի ծախսերը, տրամադրված ծառայությունների ծավալը և ծախսերի բախշման կոնկրետ սկզբունքներ: Նկատենք, որ «Արմենտել» ընկերությունը ծրագրում է նվազեցնել միջքաղաքային հեռախոսային ծառայությունների, դեպի բջջային ցանց հեռախոսազանգերի սակագները: Մի շարք սակագներ կմնան անփոփոխ:

Placeholder
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԱԼԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԱՎԵԼԱՑՆԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՍՈՒՅԹՆԵՐԸ