Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի պարարվեստի մեծ վարպետ Վանուշ Խանամիրյանը կնշի իր 80-ամյակը: Այսօր նա դժգոհում է հայրենի կառավարությունից, քանի որ իր հետ սխալ են վարվել: «Ընդամենը 63 տարեկան էի, ասեցին` դու այլևս չես կարող պարել և «Պարի պետական անսամբլ»-ի ղեկավար նշանակեցին մեկ ուրիշին: Սակայն մինչ այսօր ես պարում եմ ու դեռ պարելու եմ»,-այսօրվա ասուլիսում ասաց նա, ավելացնելով, թե «Պարի պետական անսամբլ»-ը իր երկրորդ տունն էր: Հիշեցնենք, որ նա անսամբլը ղեկավարել է 25 տարի:
Վ. Խանամիրյանը նաև տեղեկացրեց, որ «Բարեկամություն» անսամբլը Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 7-ին իր 80-ամյակին նվիրված մեծ համերգ է կազմակերպելու: Նրա խոսքով, իր 80-ամյակը կնշվի նաև Մարսելում: Այստեղ իր սաներից մեկի` Սամվել Նազարյանի «Վանուշ Խանամիրյան» պարի խումբը մեծ համերգ է կազմակերպելու: Այսօր պարային խմբերը շատացել են , սակայն ընկել է պարի «որակը», մինչդեռ նախկինում հակառակն էր,- ասաց Վ. Խանամիրյանը:

Placeholder