Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հունիսի 1-ին անցկացված հայոց լեզվի և գրականության միասնական քննության արդյունքում ընթացակարգային բողոքարկումներ չեն եղել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց ԿԳՆ մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանը, ավելացնելով, որ բողոքարկումներ գուցե լինեն 2-3 օրից, երբ պարզ կդառնան քննությունների արդյունքները: Ըստ Լ. Գալստյանի, եթե թեսթերի ստուգման ընթացքում լինեն վրիպակներ, դրանք կշտկվեն թեսթերի պատճենահանված տարբերակների միջոցով, որոնց վրա գրված է դիմորդների անուն-ազգանունը:
Իսկ այն դիմորդները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հանձնել քնությունը, մինչև հունիսի 10-ը կհանձնեն համարժեք բարդության մեկ այլ թեսթ: Նշենք, որ հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեսթերը և դրանց ճիշտ պատասխանները տեղադրված են www.atc.am կայքում:

Placeholder