«ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ» ԸՆՏՐՎԵՑ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ
Կրթություն, գիտություն
14:56 05/06/2007

«ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ» ԸՆՏՐՎԵՑ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ

Հանրակրթական դպրոցների ութերորդ դասարանի աշակերտներն այսօր քննություն են հանձնել «Հայոց լեզու» առարկայից: Այս տարի փոխադրության թեման էր «Հայոց հնագույն մայրաքաղաքը», որը վիճակահանությամբ հինգ ծրարներից ընտրվել է ԿԳՆ-ում, ապա հեռարձակվել Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նշենք, որ ութերորդցիները հունիսի 2-ին քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից, իսկ առաջիկայում ավարտական քննություն կհանձնեն նաև «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից` աշակերտի ընտրությամբ: Օտար լեզուների առարկայական քննությունը ևս ընտրում է աշակերտը` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն առարկաներից: Ի դեպ, «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների քննությունը բանավոր է և գնահատվում է 5 միավորանոց համակարգով:
Placeholder
«ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ» ԸՆՏՐՎԵՑ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ