Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի անասնաբուժական պետական տեսչությունը հունիսի 1-ից բոյկոտ է հայտարարել Վրաստանից ներկրվող խոզի մսին և արգելել ներմուծել այն մեր երկիր: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեսչության պետ Գրիշա ԲԱՂՅԱՆԸ տեղեկացրեց, որ Վրաստանում խոզերի մասսայական անկումներ են արձանագրվել: Ավելին, հունիսի 7-ին Միջազգային էպիդեմիկ բյորոյից իրենք ստացել են պաշտոնական տվյալներ, ինչի համաձայն հաստատվել է վիրուսը և էլ ավելի խիստ ռեժիմ է սահմանվել Վրաստանի սահմանում:
«Այսինքն բոլոր տեսակի մեքենաները, որոնք մուտք են գործում Վրաստանից Հայաստան, ենթարկվում են ախտահանման համապատասխան ախտահանիչ լուծույթներով: Ուղեբեռների մեջ առկա խոզի մսից պատրաստված ուտելիքները առգրավվում են տեղում և ոչնչացվում: Բացի այդ տեղական խոշոր խոզաբուծարաններին հաղորդել ենք, որպեսզի շփում չապահովվի արտաքին աշխարհի հետ», - հայտնեց Գ. Բաղյանը:
Նա դժվարանում է ասել, թե երբ կթուլատրվի Վրաստանից խոզի միս ներմուծել Հայաստան: Բայց վստահ է, որ մեր երկրում խոզի միսը չի թանկանա, քանի որ Վրաստանից քիչ քանակությամբ է խոզի միսը ներկրվում: «Նախորդ տարվա համեմատ մեր երկրում խոզերի գլխաքանակը 12 տոկոսով ավելացել է», - նկատեց պարոն Բաղյանը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում ևս արգելված է խոզի միս և ընդհանրապես կենդանական սննդամթերք ներկրել Վրաստանից: Ռուսական լրատվամիջոցներով հաղորդվում է, որ Վրաստանում խոզերի շրջանում տարածված վարակը կոչվում է «աֆրիկյան ժանտախտ», որը հաստատվել է Մեծ Բրիտանիայի լաբորատորիաներից մեկում:

Placeholder