ԿՐԿԻՆ ԿՃԱՇԱԿԵՆՔ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ
Մշակույթ
16:21 08/06/2007

ԿՐԿԻՆ ԿՃԱՇԱԿԵՆՔ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ

««Ոսկե ծիրան» երևանյան 4-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում: Մինչև փառատոնի պաշտոնական բացումը արդեն ավանդաբար կինոյի տոնը կսկսվի Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ տեղի կունենա ծիրանօրհնեքի արարողությունը», - այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով, փառատոնային պրեմիերաների շարքը կսկսվի աշխարահռչակ Պաոլո և Վիտտորիո Տավյանիների «Արտյուտների արեգակը» ֆիլմի երեևանյան նորամուտով: Նկատենք, որ «Արտույտի արեգակի» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարի Բեռլինալեում:

Հ. Խաչատրյանը նշեց, որ ֆիլմի նորամուտի առիթով Երևան կժամանեն սցենարի հեղինակ իտալահայ արձակագիր Անտոնիա Արսլանը և դերակատարներից Արսինե Խանջյանն ու Չեքի Կարիոն: «Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին ներկայացվել է մասնակցության գրեթե 340 հայտ աշխարհի 53 երկրներից»,- հայտնեց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբուլցյանը: Ծրագրի ղեկավարի խոսքով, այս տարի փառատոնը ևս կունենա 2 հիմնական մրցութային ծրագիր. միջազգային` խաղարկային և վավերագրական կինոյի մրցույթ և ազգային` «Հայկական համայնապատկեր» ծրագիրը:
Placeholder
ԿՐԿԻՆ ԿՃԱՇԱԿԵՆՔ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ