ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ
Կրթություն, գիտություն
12:37 12/06/2007

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ

Ինչպես հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից, հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցը, որտեղ ուսանում են 180 աշակերտներ:
Դպրոցի շենքը վնասվել էր 1988-ի երկրաշարժից և կորցրել իր սեյսմակայունությունը:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ այս տարվա փետրվարից ընթացող շինարարական աշխատանքների արդյունքում վերակառուցվել է մասնաշենքի տանիքը, ամրակայվել են պատերը, նորոգվել է հատակը, կառուցվել են ներքին ջրագծեր, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ: Այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ:

Օգոստոս ամսին 140 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կավարտվի, և սեպտեմբերից դպրոցի մասնաշենքը պատրաստ կլինի շահագործման:

Նկարչության, խեցեգործության, փողային նվագախմբի և այլ խմբակներ կունենան իրենց մասնագիտական դասարանները: Հնարավորություն կստեղծվի նաև բացելու ազգային-կիրառական արվեստի ուսուցման նոր խմբակներ (կարպետագործություն, գոբելեն և այլն):
Placeholder
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ