«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԲԵ՞Լ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
Իրավունք
17:12 13/06/2007

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԲԵ՞Լ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն այսօր կոչով դիմել է սպառողներին:
«Հարգելի սպառողներ,
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն, հաշվի առնելով այն փաստը, որ իրեն շարունակում են դիմել ինտերնետային վիրուսից տուժած “ԱրմենՏել”-ի բաժանորդներ, հարկ է համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ դեռևս առկա է ինտերնետ խաբեության զոհ դառնալու վտանգը: Քանի դեռ “ԱրմենՏել” ՓԲԸ-ի կողմից խնդրին տեխնիկական լուծում չի տրվել, “Սպառողների իրավունքների պաշտպանություն” ՀԿ-ն կոչ է անում բաժանորդներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ իրենց միջազգային ելքային զանգերը, այլապես կլինեն հարյուրավոր նոր տուժած սպառողներ: Կանխե’ք վտանգը նախքան դրա զոհը դառնալը»,- ասված է քաղաքացիներին ուղղված ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանի նամակում:
Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԲԵ՞Լ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ