ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ը
Կրթություն, գիտություն
16:49 14/06/2007

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ը

Բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմող դիմորդների հայտերը ընդունվելու են հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը: Ընդունելության քննություների բոլոր առարկաները նախորդ տարիների նման կանցկացվեն կենտրոնացված համակարգով: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: Քննությունները կմեկնարկեն հունիսի 20-ից, որոնք նախատեսված է ավարտել մինչև օգոստոսի 10-ը: Ըստ Ա.Ավետիսյանի, քննությունների անցկացման կարգը չի փոխվել: «Քննական առաջադրանքների ծրագրային և գնահատման չափանիշները մեջ որևէ փոփոխություն նույնպես տեղի չի ունեցել», - ավելացրեց նա:

Ա.Ավետիսյանը տեղեկացրեց, որ Գյումիի,Վանաձորի և Գավառի մանկավարժական համալսարաններում ներդրվել են սոցիալական մանկավարժություն և հատուկ կրթության մանկավաժություն մասնագիտությունները: Նա նշեց, որ արդեն ընդունվել է կառավարության որոշումը, ըստ որի, Հայաստանի պետական բուհերում այս տարի հատկացվելու է անվճար 4132 տեղ, վճարովի 5881 տեղ և 4300 տեղ` առանց տարկետման իրավունքի: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները, ծնողկան խնամքից զուրկ և զոհված ազատամարտիկների երեխաների ընդունվելու դեպքում պետությունը ուսանողական նպաստի ձևով կփոխհատուցի վարձավճարի 100 %-ը:










Placeholder
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ը