Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մինչև այս տարվա վերջ «ԱրմենՏել»-ը մտադիր է բջջային կապի իր բաժանորդներին մատուցել նոր ծառայություն 3G համակարգում: «ԱրմենՏել»-ի կառավարման հարցերով տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքերով, 3G համակարգը թույլ կտա բջջային կապի միջոցով պատկերներ և երաժշտություն փոխանցել (MMS): «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը նշեց, որ ընկերությունը պատրաստվում է առաջիկայում հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Նրանք այդ հայտով հանձնաժողովին խնդրելու են, որպեսզի այդ ծառայությունը մատուցելու համար նոր ռադիոհաճախականություն օգտագործելու նպատակով լիցենզիա ստանան: MMS-ի արժեքը դեռ չի հրապարակվում, քանի որ, ինչպես հայտնել է Հ. Ֆարամազյանը, սակագները դեռ հաշվարկվում են: Նա նաև հայտնել է, որ MMS հաղորդագրությունները արտերկրում բավականին թանկ արժեն:
Placeholder