Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչպես տեղեկացանք «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի տնօրինությունից, այսօր կեսօրին Երևան քաղաքի Կենտրոնը սպասարկող թվային կայանում տեղի է ունեցել ծրագրային խափանում, որի արդյունքում ընդհատվել է Կենտրոն թաղամասի մի շարք ավտոմատ հեռախոսակայանների աշխատանքը: Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանի վստահեցմամբ, ժամը 14:00-ին կայանի աշխատանքն ամբողջությամբ վերականգնված էր: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար:
Placeholder