Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ԱրմենՏել»-ի «Կենտրոն» ավտոմատ հեռախոսակայանի խափանման պատճառով ժամանակավորապես չի գործում 1-01 փրկարարական հեռախոսահամարը: Մեզ հաջողվեց ինտերնետային նամակագրության միջոցով կապ հաստատել Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից հաղորդեցին, որ մինչև կապի վերականգնվելը Հայաստանի փրկարար ծառայությունը հրդեհների և այլ արտակարգ պատահարների դեպքում առաջարկում է հետևյալ հեռախոսահամարները` 093 56-38-77, 091 51-29-91: Նշենք սակայն, որ կապի խափանման պատճառով հնարավոր չէ օգտվել նաև բջջային կապի ծառայություններից, այնպես որ, նշված հեռախոսահամարներով զանգահարել մեզ նույնպես չհաջողվեց:
Placeholder