ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ 10 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Կրթություն, գիտություն
14:30 19/06/2007

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ 10 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

Այսօր Հայաստանի փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ճգնաժամային կառավարման ֆակուլտետի առաջին տասը շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ: Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը նշեց, որ բոլոր 10 շրջանավարտներն աշխատելու են իրենց կառույցում և ստանալու են լեյտենանտի կոչում: Նրա խոսքով, մի քանի տարի հետո այս ակադեմիան դառնալու է տարածաշրջանային կենտրոն: Է. Բարսեղյանը հայտնեց, որ այսօր 12 փրկարարաներ վերապատրաստվում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց եթե ակադեմիայի զարգացումը շարունակվի այս տեմպերով, ապա կարիք չի լինի փրկարարաներ ուղարկել այլ երկնրեր վերպատրաստման:

Ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը նշեց, որ ակադեմիայի գործունեության հիմնական նպատակը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության գործում մասնագետների պատրաստումն է, նրանց որակավորման բարձրացումը և բնակչության ուսուցումը: Նշենք, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ծրագրեր է իրականացնում 2003-ից, այստեղ տարեկան 300 փրկարար է վերապատրաստվում:
Placeholder
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ 10 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ