ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Կրթություն, գիտություն
15:16 19/06/2007

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

Ինչպես հաղորդում են կրթության գիտության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարի հրամանով, հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թվականի առկա ուսուցման տեղերի ընդունելության գործընթացը կազմակերպելու համար ստեղծվել է Հանրապետական ընդունող հանձնաժողով (ՀԸՀ): Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահն է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: ՀԸՀ նախագահի տեղակալն է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, պատասխանատու քարտուղարը` ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:

ՀԸՀ կազում ընդգրկվել են նաեւ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը, ինչպես միշտ` հանրապետության պետական բուհերի ռեկտորները, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մեկ ներկայացուցիչ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն է: ՀԸՀ հաշվիչ կենտրոնի աշխատանքները կհամակարգի ԵՊՀ հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռ. Թոփչյանը: ԶԼՄ-ների հետ աշխատանքը կկազմակերպի ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը:
Placeholder
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ