ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
12:30 20/06/2007

ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ

Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը Միջազգային կրթության ամերիկյան Խորհուրդներ (ACTR/ACCELS) կազմակերպության հետ համատեղ վաղը կազմակերպում է «Exploring Language through Culture» միջբուհական գիտաժողով: Այն նվիրված է անգլերենի` որպես օտար լեզու դասավանդելու հիմնախնդիրներին:

Ինչպես տեղեկացանք համալսարանի լրատվական հարցերի համակարգող Աշոտ Գարեգինյանից, գիտաժողովի հիմնական նպատակն է ծանոթացնել Հայաստանի անգլերենի մասնագետներին EFL/ESL, ինչպես նաև արդի լեզվաբանության ուսուցման նոր ուղղություններին, որոնք ունեն մշակութային առնչություն եւ կարևորություն օտար լեզու դասավանդելիս:

Գիտաժողովը նաև նպատակ ունի ծանոթացնել օտար լեզվի մասնագետներին օտար լեզուների հետազոտման նոր մեթոդներին և մոտեցումներին, որոնք նպատակաուղղված են լեզվի միջմշակութային հայեցակերպերի բացահայտմանը:
Placeholder
ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ