Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
13:20 20/06/2007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՀԱՄԱՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
«Հայաստանի և Հնդկաստանի միջև կապերը հինավուրց են, շարունակական և դրոշմված են ջերմությամբ ու անկեղծությամբ: Գոհացուցիչ է, որ անցած տասնամյակը նախանշեց մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդումը բոլոր մակարդակներում»,-վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավարական նամակում գրել է Հնդկաստանի վարչապետ Մանհոման Սինգհը: Նշենք, որ նամակն այսօրվա հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանին է հանձնել մեր երկրում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Պանդեյը:
Հանդիպման ժամանակ դեսպանը կարևորել է այս տարվա սկզբին Դելիում Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որտեղ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիներն ու ձևերը: Նա նշել, որ այդ նիստում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն բացելու հարցում: Առաջիկայում սպասվում է Հնդկաստանից պատվիրակության կայցելի Հայաստանª փոխգործակցության առկա հնարավորությունները տեղում ուսումնասիրելու նպատակով:
Հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ չնայած հայ-հնդկական տնտեսական հարաբերությունները տարեցտարի զարգանում են, և ապրաքաշրջանառության ծավալներում տարեկան աճի միտում է արձանագրվում, այնուհանդերձ, այդ հարաբերությունների մակարդակը դեռևս բավարար համարել չի կարելիª նկատի առնելով լիովին չօգտագործված մեծ ներուժը:

Placeholder