ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ` «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ» ԳՐՔՈՒՄ
Մշակույթ
14:19 20/06/2007

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ` «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ» ԳՐՔՈՒՄ

Այսօր` փախստականների միջազգային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Վերածնունդ հայրենիքում» գրքի շնորհանդեսը, որում տեղ են գտել վեց փախստականների ստեղծագործություններ: Ինչպես նշեց խմբագիր Ելենա Ասլանյանը, բացի փախստական հեղինակներից, գրքում տպագրված են նաև բժիշկ, գրող Վիլեն Մանվելյանի և լրագրող Թևոս Ներսիսյանի ստեղծագործությունները: Խմբագրի խոսքով, այս երկու հեղինակները տպագրելով իրենց ստեղծագործությունները գրքում` արտահայտել են իրենց հարգանքը փախստականների հանդեպ: Ե. Ասլանյան խոսքով, «Վերածնունդ հայրենիքում»-ը գրող փախստականներին հնարավորություն է տվել ինքնադրսևորվելու և ավելի հեշտ ինտեգրվելու հասարակությանը: Հեղինականներն իրենց ստեղծագործություններում ներկայացրել են հայ իրականությունը: Տպագրությունը հովանավորել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը:
Placeholder
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ` «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ» ԳՐՔՈՒՄ