Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թբիլիսիի պետական համալսարանի Ախալցխայի մասնաճյուղը փակելու կապակցությամբ տեղի հասարակությունը նամակներ է գրել երկրի նախագահին, կրթության և գիտության նախարարին, Թբիլիսիի պետհամալսարանի ռեկտորին: Ինչպես փոխանցում է Ա-ինֆոն, նամակներում մասնավորապես ասված է, թե Թբիլիսիի պետհամալսարանի մասնաճյուղը միակ բուհն է տարածաշրջանում: Դրա փակումը կհանգեցնի «անուղղելի մշակութային հետևանքների»: Ավելին, պետհամալսարանի շնորհիվ, ինչպես նշված է նամակներում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խոսում են վրացերեն: Նամակների հեղինակները հասցեատերերին խնդրում են թույլ չտալ բուհի փակումը:
Placeholder