Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ ֆրանսերեն դասավանդողների «Դասավանդել ֆրանսերենը որպես օտար լեզու. ռազմավարություն և դասարանային աշխատանք» խորագրով ամենամյա 5-րդ սեմինարի բացումը: Սեմինարը, որին մասնակցում են Հայաստանի հանրակրթական դպրոցների և բուհերի մոտ 180 ուսուցիչներ և դասախոսներ, կտևի մինչև հունիսի 30-ը: Այն կվարեն ֆրանսիայի հայտնի համալսարանների դասախոսներ: Կազմակերպիչներն են հայկական Ալիանս ֆրանսեզ կրթամշակութային կազմակերպությունը, ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան, Հայաստանում ֆրանսիայի դեսպանությունը, կրթության և գիտության նախարարությունը:
Ալիանս ֆրանսեզ կրթամշակութային կազմակերպության տնօրեն Սյուզան Ղարամյանի խոսքով, սեմինարը ֆրանսերեն դասավանդողներին հնարավորություն կտա կիրառել այնպիսի ռազմավարություն, որ լեզուն դառնա անմիջական հաղորդակցման միջոց: Նա նշեց, որ սեմինարի ընթացքում մեծ տեղ կտրվի գրավոր և բանավոր խոսքի զարգացման մեթոդների ուսումնասիրմանը, վերջինիս գնահատման չափանիշների մշակմանը: Ֆրանսիացի դասախոսների խոսքով, սեմինարը կնպաստի Հայաստանում ֆրանսերեն դասավանդողների մասնագիտական որակավորման բարձրացմանը, կրթական համակարգում այդ լեզվի տեղի և դերի վերականգնմանն ու ամրապնդմանը: Նրանց խոսքով, կարևոր է փորձի փոխանակումը ֆրանսիացի մասնագետների և հայ դասախոսների միջև, ինչը Հայաստանում կնպաստի ֆրանսերենի ինտերակտիվ մեթոդների ուսուցման զարգացմանը:

Placeholder