ՌԻՉԱՐԴ ՀԱՅԴԻ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՌԱՆՑ ԹՈՔԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԻԿ Է
Տնտեսություն
14:07 27/06/2007

ՌԻՉԱՐԴ ՀԱՅԴԻ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՌԱՆՑ ԹՈՔԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԻԿ Է

Հայաստանի անտառների և անտառհատումների վերաբերյալ այսօրվա քննարկման ընթացքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ ՀԱՅԴԸ ցուցադրեց իրերը համեմատելու իր շնորհը և հայտարարեց, որ Երևանը նման է օլիմպիական մի մարզիկի, որը թոքեր չունի:

«Երևանի օդը շատ է աղտոտված, և դա նույնն է, որ մարզիկին տաս մի քանի տուփ ծխախոտ և ասես` ծխիր», - համեմատությունների շարքը շարունակեց Ռիչարդ Հայդը:

Մեծ Բրիտանիայից եկած դիվանագետը փոխանցեց, որ իր երկրում ընտրությունների ժամանակ թեկնածուները քարոզում են մաքուր շրջակա միջավայր և ուրվագծում իրենց անելիքներն այդ ոլորտում: Այդ ամենից հետո միայն Ռիչարդ Հայդը ցավ հայտնեց, որ մեր թեկնածուները նման խնդիրներն անտեսում են:

Ինչ խոսք, եթե պատգամավորության թեկնածուները մի ժամանակ ասֆալտապատելու նման, գոնե նախընտրական շրջանում…

Հայդը հայտարարեց, որ այժմ ամբողջ աշխարհում հետաքրքրված են մաքուր էկոլոգիական միջավայր ունենալու հարցում, և տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարության հետ իր երկիրը համագործակցելու է այդ խնդրի և դրա լուծման շուրջ:
Placeholder
ՌԻՉԱՐԴ ՀԱՅԴԻ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՌԱՆՑ ԹՈՔԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԻԿ Է