ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՀ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ 13-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
Կրթություն, գիտություն
14:36 28/06/2007

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՀ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ 13-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Այս տարի հոկտեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ-պետությունների կրթության նախարարների 13-րդ կոնֆերանսը և կրթության բնագավառում համագործակցության խորհրդի 20-րդ նիստը: Այս կոֆերանսը հիմնականում կնվիրվի կրթության որակի ապահովման խնդիրներին: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կրթության և գիտության նախարարության մամուլի քարտուղար Լիլթ Գալստյանը:

Նշենք, որ ԱՊՀ անդամ-պետությունների կրթության նախարարների 12-րդ կոնֆերանսը և կրթության բնագավառում համագործակցության խորհրդի 19-րդ նիստը տեղի էր ունեցել մայիսի 3-4-ը Դուշանբեում, որոնց մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը:
Placeholder
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՀ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ 13-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ