Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ոստիկանության ուսումնական կենտրոնում ներկայացվեցին կրակային պատրաստության Laser Shot տեսակի չորս սիմուլյացիոն համակարգերը: Դրանք տեղադրվել են ոստիկանության ուսումնական կենտրոնում ու ոստիկանության ակադեմիայում: Այս համակարգերի ձեռքբերման համար Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան 95.000 ԱՄՆ դոլար ու կազմակերպել է ուսումնական կենտրոնի ու ակադեմիայի տեխնիկական անձնակազմի ուսուցում` ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով:
Կրակային պատրաստության սիմուլյացիոն համակարգերն առաջինն են Հայաստանում: Դրանց կիրառմամբ հայ իրավապահները կկարողանան ապահով ու վերահսկելի միջավայրում զարգացնել կրակային մարտավարության, նշանառության ու մարտական իրենց հմտությունները:

Placeholder