Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի “հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին” թիվ 140Ն որոշման առ 30.03.2007թ., ս. թ. հուլիսի 1-ից շարժական հեռախոսակապի կանխավճարային համակարգի ծառայությունները կտրամադրվեն բաժանորդի հետ գրավոր պայմանգիր կնքելուց հետո:
Այն բաժանորդները, ովքեր ցանկանում են ձեռք բերել “Go” կամ “Easy” կանխավճարային քարտեր պետք է այցելեն ԱրմենՏելի բաժանորդների սպասարկման կենտրոններ, նորաբաց “Արագ սպասարկման կենտրոններ” կամ վաճառքի այն կետերը, որտեղ վաճառվում են ԱրմենՏելի կանխավճարային քարտեր` իրենց հետ ունենալով.
Ֆիզիկական անձ - անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ` անձը հաստատող փաստաթուղթ), ինչպես նաև բաժանորդը կարող է փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ընթեռնելի պատճեն, իսկ պատճենի վրա անհրաժեշտ է գրել “Միանում եմ ԱրմենՏելի կանխավճարային պայմանագրին” և անձամբ ստորագրել:
Իրավաբանական անձի կողմից լիազորված ֆիզիկական անձ - իրավաբանական անձի կողմից տրված համապատասխան լիազորագիր կամ լիազորությունները հաստատող փաստաթուղթ` անձը հաստատող փաստաթղթի հետ միասին և իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը:
Անհատ ձեռնարկատեր - անհատ ձեռնարկատիրոջ Պետական գրանցման վկայականը` անձը հաստատող փաստաթղթի հետ միասին:
Իսկ այն բաժանորդները, ովքեր մինչև նշված ժամկետը, ձեռք են բերել կանխավճարային SIM քարտ` պարտավոր են մինչև 2007թ. նոյեմբերի 1-ը GSM շարժական հեռախոսակապի կանխավճարային համակարգի ծառայությունների մատուցման վերաբերյալ գրավոր պայմանագիր կնքել, հակառակ դեպքում` հնարավոր է շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցման դադարեցումը նման բաժանորդներին:
Այս բաժանորդները պետք է անձամբ այցելեն ԱրմենՏելի բաժանորդների սպասարկման կենտրոններ վերոհիշյալ փաստաթղթերով, օպերատորին տրամադրեն SIM քարտը, PIN ու PUK կոդերի ծրարը, իսկ եթե կոդերը բացակայում են կարող են թվել 3-5 հաճախ զանգվող համարները:
GSM շարժական հեռախոսակապի կանխավճարային համակարգի ծառայությունների մատուցման պայմաններին բաժանորդը կարող է ծանոթանալ www.armentel.com “ԱրմենՏել” ՓԲԸ պաշտոնական կայքում, ինչպես նաև ընկերության խանութներում:
Արմենիա Տելեֆոն Կոմպանի

Placeholder