Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մերժել «ԱրմենՏել» ՓԲԸ ներկայացրած սակագնային ճշգրտումների վերաբերյալ առաջարկությունը: Այդ առաջարկությունը մերժելու մասին հարցն ընդգրկված է հանձնաժողովի` հուլիսի 13-ին կայանալիք հերթական նիստի օրակարգում: Նշենք, որ ընկերությունը հանձնաժողով էր դիմել հունիսի 1-ին: Սակագների վերաբալանսավորման հայտով նախատեսվում է միջքաղաքային և միջազգային, ինչպես նաև դեպի բջջային ցանց զանգերի սակագների իջեցում: Մյուս կողմից սակայն նախատեսվում է բաժանորդային վարձը բնակիչ բաժանորդների համար ներկայիս 1100 դրամի փոխարեն սահմանել 2040 դրամ, որոշ սակագներ էլ, ըստ հայտի, կմնան անփոփոխ:
«ԱրմենՏելի» առաջարկությունը մերժելու մասին նախագծում սակայն սակագների վերանայման հայտը հանձնաժողովը համարում է «անընդունելի»: Հիշեցնենք, որ համաձայն գործող լիցենզիայի պահանջների` Արմենտել ՓԲԸ-ն մինչև տարեվերջ պարտավորվում է ներկայացնել ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագները ամբողջությամբ վերաբալանսավորելու առաջարկ, որտեղ այդ սակագները պետք է հիմնված լինեն ինքնարժեքի վրա:

Placeholder