ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 633 ԱՇԱԿԵՐՏ
Կրթություն, գիտություն
13:58 06/07/2007

ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 633 ԱՇԱԿԵՐՏ

Հուլիսի 9-ին Երևանում կանցկացվի հայոց լեզվի և գրականության լրացուցիչ միասնական քննություն: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման և տեստավորման կենտրոնի լրատվության պատասխանատու Գայանե Մանուկյանը, քննությանը մասնակիցների թիվը 200 է: Նրանք հիմնականում սփյուռքահայեր են և բանակից զորացրվածներ, ովքեր հարգելի պատճառներով չեն մասնակցել հունիսի 1-ին կայացած քննությանը, ևս 633 աշակերտ, ովքեր անբավարար են ստացել հայոց լեզվի և գրականության միասնական քննությունից, հուլիսի 9-ին վերաքննություն կհանձնեն` ավարտական վկայական ստանալու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին կայացած քննությունների արդյունքում 1490 շրջանավարտ ստացել էր առավելագույն` 20 միավոր, իսկ նվազագույնի շեմը չէին հաղթահարել 633-ը: Միասնական քննությանը մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 14 736 դիմորդ:
Placeholder
ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 633 ԱՇԱԿԵՐՏ