Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հուլիսի 9-ին կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախնական (արհեստագործական) կրթության ոլորտի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը: Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի նախագահ Անուշավան Աբրահամյանը: Նշենք, որ Հայաստանում գործում է նախնական /արհեստագործական/ 32 ուսումնական հաստատություն, որոնցից 12-ը` մայրաքաղաքում, 3-ական` Գյումրիում և Աբովյանում, մեկական` Էջմիածնում, Աշտարակում, Մարալիկում, Թալինում, Եղվարդում, Ծաղկահովիտում, Բյուրեղավանում, Հրազդանում, Սևանում, Մարտունիում, Բերդում, Քաջարանում, Ալավերդիում և Կապանում:
Placeholder