ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ «ՎԻՎԱՍԵԼԸ» ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ 400 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Տնտեսություն
15:28 06/07/2007

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ «ՎԻՎԱՍԵԼԸ» ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ 400 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ACM-Consulting վերլուծական ընկերությունը Հայաստանի բջջային կապի օպերատոր ՎիվաՍելը գնահատել է ոչ պակաս քան 400 մլն դոլար: «Ведомости» թերթի փոխանցմամբ, ընկերության փորձագետ Անտոն Պոգրեբինսկին նշել է. «Հայաստանում կա հետաքրքիր ակտիվ` «Ղ-Տելեկոմը» /«ՎիվաՍելի» ապրանքային նշանը/»: Ըստ փորձագետի, ընկերությունը բաժանորդների թվով առաջ է անցել շուկայի նախկին առաջատար օպերատորից` «ԱրմենՏելից», որը գնվել է «Վիմպելկոմի» կողմից: Իհարկե, «Վիվասելի» սեփականատերերը չեն շտապում վաճառել ընկերությունը, ավելացրել է նա: Բացի այդ, ռուսական բջջային օպերատոր «Մեգաֆոնը» պատրաստվում է գրավել ԱՊՀ շուկաները:

Ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովն ասել է, թե «Մագաֆոնը» հետաքրքրված է Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի շուկաներով, որտեղ բջջային կապի ընդգրկվածության մակարդակը դեռևս բարձր չէ: Հայկական շուկայով հետաքրքրված լինելու մասին հայտարարել է նաև ռուսական մեկ այլ օպերատոր` MTC-ը: Սակայն «ՎիվաՍելից» հերքում են այն լուրերը, թե ընկերությունը վաճառքի շուրջ բանակցություններ է վարում: Ավելացնենք, որ «Ղ-Տելեկոմը» Հայաստանում «ՎիվաՍել» ապրանքային նշանով գործում է 2005թ. հուլիսի 1-ից, բաժանորդների թիվը հասնում է 600 հազարի:
Placeholder
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ «ՎԻՎԱՍԵԼԸ» ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ 400 ՄԼՆ ԴՈԼԱՐ