Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները բազմաթիվ նախագծեր են ներկայացնում Հայաստանում ներդրումներ ներգրավելու ակնկալիքով: Սակայն եթե այդ ծրագրերից որոշներն իրականություն դառնան, և անհրաժեշտություն լինի հավաքել, ասենք, մոտ 300 բարձրորակ մասնագետներ, ապա ներդրողները լուրջ խնդրի կբախվեն: Բանն այն է, որ բոլոր քիչ թե շատ ունակ մասնագետներն այսօր արդեն ներգրավված են: Իսկ հանրապետության ուսումնական հաստատությունները չեն կարողանում անհրաժեշտ քանակի բարձրորակ մասնագետներ ապահովել: Ներկայումս Հայաստանի բուհերի բարձր տեխնոլոգիաների հետ առնչվող բաժիններն ավարտում են տարեկան շուրջ 1000 երիտասարդներ, որոնց միայն 10 տոկոսն է որակյալ մասնագետ և ևս այդքանն էլ իրենց ունակություններով ու հմտություններով կարող են աշխատել ըստ մասնագիտացման: Մասնագետների պակասը փաստորեն դառնում է ոլորտի զարչգացման ամեռնալուրջ սահմանափակիչներից մեկը: Դրա հետևանքները կարող են երևալ արդեն կարճաժամկետ հեռանկարում:
Կրթական ոլորտի հետ կապված խնդիրները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջինը համակարգում մրցակցության բացակայությունն է: Հայկական համալսարանները ճկուն չեն: Մյուս կողմից պետությունը արտոնություն է տվել պետական համալսարաններին` բանակից տարկետման իրավունք տալով այնտեղ սովորողներին: Սա է գլխավոր պատճառը, որ բուհերի միջև մրցակցության գլխավոր գործոնը դարձել է ոչ թե կրթության մակարդակը, այլ բանակից ազատելը: Հաջորդ խումբ խնդիրները վերաբերում են համալսարանների տեխնիկական հագեցվածությանը: Պետք է հասկանալ, որ ինժեներական կրթությունն առանց ժամանակակից լաբորատորիաների լիարժեք չի կարող լինել: Դրանց հիմնումն առանձնապես բարդ խնդիր չէ, քանի որ օտարերկրյա ընկերությունները պատրաստ են համալսարաններին տրամադրելու այդպիսի սարքավորումներ (մոտիվացիան պարզ է` նույն այդ մասնագետները վաղն աշխատելու են այդ ընկերություններում, և վերջիններս ստիպված չեն լինելու միջոցներ ծախսել վերապատրաստման համար):
Վերջին խումբ խնդիրները կապված են ուսումնական ծրագրերի և դասախոսական կազմի հետ: Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում դասավանդող անձանց միջին տարիքը 60-ն է: Դեպի համալսարաններ երիտասարդության հոսք չկա: Եթե նույնիսկ երիտասարդը ունակ է հետագայում մնալու և դասախոսելու համալսարանում, նա, միևնույն է, ընտրում է տեխնոլոգիական ընկերությունում աշխատանքը, քանի որ այնտեղ վարձատրությունը բարձր է: Հայաստանի համար առավել նպատակահարմար է հետևայալ մոդելը: Եթե որոշակի ընկերություններ պատրաստ են վճարելու որակյալ կադրերի պատրաստման համար (իսկ Հայաստանում գործող ընկերությունները պատրաստ են դրան), կարող են միավորվել և ստեղծել կրթական կոնսորցիում:
Նրանք կարող են ըստ տարիների և մասնագիտացումների ներկայացնել իրենց անհրաժեշտ մասնագետների պահանջարկը: Իսկ կոնսորցիումը կարող է համալսարանների միջև մրցույթ հայտարարել և կադրերի պատրաստումը վստահել առավել լավ պայմաններ առաջարկած հաստատությանը: Այս պարագայում ընկերությունները կարող են ֆինանսական ներդրումների փոխարեն նաև իրենց աշխատակիցների շարքից դասախոսներ տրամադրել: Ի դեպ, պետությունը` արդեն որպես կադրերի պատվիրատու, նույնպես կարող է մաս կազմել այս կոնսորցիումում և նպատակային ծախսել ոլորտում կրթական ծրագրերին ուղղված ֆինանսական միջոցները: Այս ամենը կբերի համալսարանների միջև մրցակցությանը և կրթության որակի բարձրացմանը:
Ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում պետության դերին ընդհանրապես, ապա այստեղ ևս խնդիրները երեքն են: Առաջինը դա պետության` որպես IT արտադրանքի հիմնական սպառողի դերում հանդես գալն է: Բերենք ԱՄՆ օրինակը: Այստեղ որքան էլ տեսանելի լինի, պետությունը բարձր տեխնոլոգիական արտադրանքի ամենախոշոր սպառողն է. պաշտպանության, տիեզերական հետազոտությունների և այլ ոլորտներում: Օրինակ, NASA-ի պաշտոնական կայքում կարելի է գտնել բազմաթիվ մրցույթների հայտարարություններ, որոնցով մանր և միջին ձեռնարկություններին առաջարկվում է լուծել բարձր տեխնոլոգիական մասնավոր խնդիրներ: Համապատասխան պատվերներ ստացած և այս ճանապարհով ռեսուրսներ ու փորձ կուտակած ընկերությունները հետագայում արդեն արտադրանքը կարող են կիրառել քաղաքացիական նպատակներով: Այնպես որ պետությունը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես բարձր տեխնոլոգիական առաջընթացի պատվիրատու:
Երկրորդ խնդիրը ենթակառուցվածների ստեղծումն ու դրանց ստեղծումը խրախուսելն է: Բավական է ասել, որ տեղեկատվական դաշտում գլխավոր ենթակառուցվածքը` ինտերնետը, ժամանակին ստեղծվել է պետության` տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից: Պետության երրորդ խնդիրը ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու համապատասխան ծրագրերի իրականացումն է: Այստեղ արժե հիշել Իսրայելի օրինակը: Այսօր Իսրայելը բարձր տեխնոլոգիական ընկերությունների խտությամբ աշխարհում առաջին երկիրն է: Այդ երկիրը նման արդյունքի հասել է տարբեր ճանապարհներով. Համապատասխան կրթական ծրագրեր, հարկային արտոնություններ, ձեռներեցության խրախուսման ծրագրեր, ընդհուպ մինչև բանակային ծրագրեր:
Վերը հիշատակված խնդիրները ժամանակին չլուծելու դեպքում Հայաստանում լավագույն դեպքում կդանդաղեն ոլորտում զարգացման տեմպերը, իսկ վատագույն դեպքում` մենք կկանգնենք արձանագրած ձեռքբերումները կորցնելու ռիսկի առաջ: Բանն այն է, որ մի կողմից որակյալ մասնագետների պակասը հանգեցնում են ոլորտում աշխատուժի թանկացմանը, և դրա հետ կապված մրցունակության ցածրացմանը: Մյուս կողմից էլ կյանքի ընդհանուր թանկացման, արտադրական գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (կապի միջոցներ, տրանսպորտ, գրասենյակային տարածքներ և այլն) թանկացման արդյունքում Հայաստանում թողարկվող IT ոլորտի արտադրանքի ինքանրժեքը բարձրանում է, ինչն էլ կարող է ռիսկային դարձնել մեր երկրում հիշյալ ոլորտում ներդրումային նախագծերի իրականացումը:

Placeholder