Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Վրաստանի իր գործընկերոջը` Ալեքսանդր Լոմայային Հայաստան այցելելու հրավեր է ուղարկել: Ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, վրացի նախարարն առայժմ հրավերքին չի արձագանքել, հետևաբար նրա այցելության վերաբերյալ հստակ որևէ տեղեկատվություն չկա: Կրթական ոլորտում իրականացրած բարեփոխումների փորձն ուսումնասիրելու նպատակով փոխայցելություններ կլինեն նաև այլ պաշտոնյաների մակարդակով:
Վրաստանն ու Հայաստանը կրթության ոլորտում կհամագործակցեն նաև առաջիկա չորս տարիներին: Նախարարությունից տեղեկացանք, որ երկու երկրների միջև համագործակցությունը կընդլայնվի: Այժմ նախապատրաստվում է համագործակցության 2008-2011 թվականների նոր ծրագիրը: Նման համաձայնություն ձեռք է բերվել երկու երկրների կրթության և գիտության փոխնախարարների օրերս կայացած հանդիպման ժամանակ: Դրա ընթացքում նրանք անդրադարձել են 2004-2007 թթ. ծրագրի իրականացման ընթացքին և արդյունքներին:

Placeholder