Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անցած շաբաթը նշանավորվեց առաջին ՀայՏեխԿոնգրեսի (ArmTechCongress, www.armtechcongress.com) ավարտով, ուր ճարտարագիտության, ակադեմիական գիտության և կրթության, գիտահետազոտական, ինչպես նաև քաղաքական և ներդրումային ոլորտները ներկայացնող մի քանի հարյուր մասնակից հավաքվել էին՝ ներկայացնելու տեխնիկական հարցերի վերաբերյալ սեփական զեկույցները, քննարկելու Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների բնագավառի ներկայիս վիճակը և միմյանց հետ կապեր հաստատելու։
Իրադարձության կազմակերպիչները հաջողել էին հավաքել հաջողակ մարդկանց աստեղային կազմ, որոնց թվում էին Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջո Սիմիթյանը, Synopsys-ի նախագահ Չի-Ֆուն Չենը և Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Վարդան Օսկանյանը։ Ինչևէ, հայաստանյան ինը նորաստեղծ կազմակերպության հնարավորություն ընձեռվեց գովազդելու սեփական ընկերությունը ներդրողների աուդիտորիայի առջև։
Industrial Technologies, Co. ընկերությունը (www.web-itc.com) ծառայություններ է մատուցում արդյունաբերական և սպառողական գործիքների դիզայնի ասպարեզում և վերահսկում Չինաստանում դրանց արտադրությունը։ ITC-ի դիզայնի որոշ նմուշներ, օրինակ՝ սեղմիչ ակցանը, ներկայումս վաճառվում են Հյուսիսային Ամերիկայի ճանաչված վաճառատեղերում։ Երևանում ընկերության մասնաճյուղի տնօրեն Պատվական Հախինյանը ներկայացրեց գործունեության ուղղությունը՝ նշելով, որ իրենք ներդրումների հնարավորություններ են փնտրում՝ աշխատակազմը, ինչպես նաև մոդելավորման հնարավորությունները մեծացնելու համար։
Monitis-ի (www.monitis.com) գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը նախկինում՝ մինչև փոքր ընկերության միջավայր վերադառնալը, Lycos-ի հայաստանյան թիմում կարողացավ ընդգրկել ավելի քան 200 մարդ։ Այժմ նա խթանում է Monitis-ի տեխնոլոգիայի տարածումը, որը թույլ է տալիս այցելուի «աչքերով» հետևել վեբ կայքերին և արագորեն հայտնաբերել դանդաղ արձագանքի և ժամանակի կորուստի դեպքերը։ Քառասուն աշխատակից ունեցող ֆիրման ներկայումս օրական մոտ 40000 կայք է ստուգում։ Հիմնադրվելով 2005-ին՝ նրանք սկզբում ինքնաֆինանսավորվում էին աուտսորսինգային ծառայություններ մատուցելու հաշվին։
Գյումրիում տեղակայված Shirak Technologies-ը Կալիֆորնիայի կոնֆերանսում ներդրողներին ավելի ռեալ ակտիվներ առաջարկեց։ Shirak-ը ներկայումս աշխատում է Գյումրիի համար առևտրային հեռահաղորդակցային կապի ապահովման ուղղությամբ` ակնկալելով, որ այս քաղաքն ապագայում դառնալու է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների երկրորդ կենտրոնը: Նախագահ Ավետիք Եսայանը եկել էր մասնակցելու ՀայՏեխԿոնգրեսին` օպտիկամանրաթելք կաբելի շահագործումն արագացնելու համար ինվեստիցիաներ գտնելու ակնկալիքով:
Չնայած կոնֆերանսի ընդհանուր լավատեսական մթնոլորտին, ելույթ ունեցողներից մի քանիսն ազգային տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար մղվող պայքարի ավելի զուսպ նկարագրեր բերեցին: Synopsys-ի նախագահ Չի-Ֆուն Չենը գովեց իր հայաստանյան թիմը` նշելով սակայն, որ Synopsy-ին անհրաժեշտ է պատրաստել և’ Հայաստանի, և’ Արևմուտքի մշակույթներին ծանոթ տեխնիկական մենեջերների ավելի մեծ թիմ: USAID CAPS` « Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում», ծրագրի (www.caps.am) ամկախ խորհրդատու Ֆրենսիս Սկրոբիչևսկին (Francis Skrobiszewski) մասնակիցներին պատմեց այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել էր Գործարար նախաձեռնության երկու հիմնադրամներում` Հունգարական-Ամերիկյան (HAEF) և Լեհական-Ամերիկյան (PAEF), իր աշխատելու ժամանակամիջոցում: Հիմնադրամներն ստեղծվել էին 1989-ին ԱՄՆ-ի կողմից` օգնելու համար նշված երկրներին վերափոխելու սեփական տնտեսությունը: Ձախողումներից մեկը կապված էր ինվեստիցիաներ ստացողներին համապատասխանաբար կրթելու հետ: Բանն այն է, որ նրանք ներդրողին դիտում էին բացառապես որպես վարկային միջոցների աղբյուր, այլ ոչ թե իրենց ձեռնարկությունում բաժնեմաս ունեցող շահագրգիռ և աջակցող կողմ:

Placeholder