«ARMTECH» ՀԱՋՈՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ` 2009-ԻՆ
Տնտեսություն
17:10 09/07/2007

«ARMTECH» ՀԱՋՈՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ` 2009-ԻՆ

Երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման գործում ունեցած հաջողությունների և բացթողումների համար պատասխանատվություն է կրում ամբողջ հասարակությունը: Սան Ֆրանցիսկոյում կայացած «ArmTech’07» առաջին կոնգրեսում նման հայտարարություն է արել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա անդրադարձել է Հայաստանի առաջընթացին, կայունությանը և հեռանկարին:

Ըստ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության, անդրադառնալով ժամանակակից տնտեսության զարգացման գործում բարձր տեխնոլոգիաների դերին ու նշանակությանը, նախարարը հատկապես կարևորել է դրանց կիրառումը կրթության և առողջապահության ոլորտներում: Հիշեցնենք, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներին նվիրված կոնգրեսը տեղի է ունեցել հուլիսի 5-7-ը: Կոնգրեսի հաջորդ գումարումը նախատեսվում է 2009թ.:
Placeholder
«ARMTECH» ՀԱՋՈՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ` 2009-ԻՆ