Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր առավոտյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկել է հայոց լեզվի և գրականության լրացուցիչ միասնական քննությունը: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Գնահատման և տեստավորման կենտրոնի լրատվության պատասխանատու Գայանե Մանուկյանը, քննության մասնակիցների թիվը 200 է: Նրանք հիմնականում սփյուռքահայեր են և բանակից զորացրվածներ, ովքեր հարգելի պատճառներով չեն մասնակցել հունիսի 1-ին կայացած քննությանը:
Նշենք, որ ևս 633 աշակերտներ, ովքեր անբավարար էին ստացել հայոց լեզվի և գրականության միասնական քննությունից, այսօր վերաքննություն կհանձնեն` ավարտական վկայական ստանալու համար: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին կայացած քննությունների արդյունքում 1490 շրջանավարտ ստացել էր առավելագույն` 20 միավոր, իսկ նվազագույնի շեմը չէին հաղթահարել 633-ը: Միասնական քննությանը մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 14 736 դիմորդ:

Placeholder