10.000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ
Տնտեսություն
16:30 10/07/2007

10.000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ

«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ն սկսում է Երևանի ֆիքսված հեռախոսակապի 10 հազար բաժանորդների ստորագրահավաքը: Երբ 10 հազար ստորագրությունը հավաքված կլինի,  կազմակերպությունը դիմում-պահանջը կներկայացնի «Արմենտելի» ղեկավարությանն ու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի որևէ ծառայության դիմաց չվճարելու դեպքում բաժանորդն ամբողջությամբ չզրկվի հեռախոսակապից: Այսօր ՀԿ-ի հրավիրած կլոր սեղանի ժամանակ  մասնակիցները նշեցին, որ «Արմենտել» ընկերությունը որևէ ծառայության դիմաց չվճարելու դեպքում բաժանորդին զրկում է ոչ թե այդ ծառայությունը ստանալու հնարավորությունից, այլ ընդհանրապես անջատում է հեռախոսը` զրկելով սպառողին հեռահաղորդակցվելու հնարավորությունից: Սա, ըստ բանախոսների, «բաժանորդների իրավունքների և շահերի կոպիտ խախտում է»:

Ստորագրահավաքից բացի,  «հասարակական ազդեցությունը ուժեղացնելու նպատակով» «Հասարակական պաշտպանների միությունը» նախատեսում է հոկտեմբեր ամսին «քաղաքացիական հավաք» կազմակերպել «Արմենտել» ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքերի դիմաց:
Placeholder
10.000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ