ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԱՐՑԵՐ
ՏՀՏ-ն Հայաստանում
11:07 10/07/2007

ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԱՐՑԵՐ

Մշակույթի զարգացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների խնդիրներին նվիրված վաղը կհրավիրվի «Ծրագրաշարերի ու հայկական տառատեսակների ներդրման ու հեղինակային իրավունքների պահպանման կարևորությունը ՏՏ ոլորտի հետագա զարգացման համար» թեմայով համաժողով: Մշակույթի շատ բնագավառներ` գրահրատարակչությունը, կերպարվեստը, դիզայնը, ճարտարապետությունը, զբոսաշրջությունը, կինոարտադրությունը, հեռուստատեսության զարգացումն արդեն անհնարին է պատկերացնել առանց էլ. ՏՏ կիրառման: Սակայն ՏՏ բնականոն ու արագ զարգացմանը խոչընդոտում են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ բնույթի հիմնահարցեր, որոնց թվում կարևոր են հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրները:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայության հայտարարության համաձայն, խնդիրներից մեկն էլ Unicod միջավայրի համար նախատեսված հայկական տառատեսակների մշակումն ու ներդրումն է գործավարության, էլ. կայքերի նախագծման ու մշակման, ինչպես նաև ՏՏ բոլոր մյուս ոլորտներում: Ներկայումս առավել մեծ մասսայականություն ունեցող Windows գործավար համակարգերում Unicod կոդավորմամբ հայկական տառատեսակների բացակայությունը դժվարացնում է ընդհանուր գործավարությունը, քանի որ միակ Sylfaen տառատեսակը ներկայացված չէ բոլոր (Regular, Italic, Bold և Bold Italic) տեսքստերով, իսկ առկա Regular ձևաչափը չի կարող համարվել բավարար: Այդ համաժողովի նպատակն է ուսումնասիրել և քննարկել ՏՏ զարգացմանը խոչընդոտող հայկական համակարգչային տառատեսակների ու ստեղնաշարերի սարքավարների հետ կապված հարցեր, պետական մարմիններին առաջարկել դրանց վերացման ուղիներն ու մեխանիզմները:
Placeholder
ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԱՐՑԵՐ