ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ 17 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Կրթություն, գիտություն
13:51 11/07/2007

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ 17 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայաստանի պետական բուհերի 2007 թվականի ընդունելության քննությունների կազմակերպման և անցկացման համար ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով նշանակվել են առարկայական քննական հանձնաժողովների նախագահները: Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ կրթության և գիտության նախարարությունից, այս տարի ձևավորվել է 17 առարկայական քննական հանձնաժողով: 7 հանձնաժողով ղեկավարում են գիտությունների թեկնածուներ, 6-ը` գիտությունների դոկտորներ, 3 հանձնաժողով նախագահում են դասախոսներ, իսկ 1-ը` կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:

«Հայոց պատմություն» առարկայական քննական հանձնաժողովի ղեկավարը Էդիկ Գևորգյանն է, «Ընդհանուր պատմություն» առարկայինը` Արտավազդ Դարբինյանը, «Մաթեմատիկա»` Սեդրակ Հովհաննիսյանը, «Քիմիա»` Ռուբեն Չալտիկյանը, «Ֆիզիկա»` Ռոման Ալավերդյանը, «Կենսաբանություն»` Պողոս Վարդևանյանը: Աշխարհագրության առարկայական քննական հանձնաժողովի նախագահը ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Աշոտ Խոյեցյանն է, «Ստեղծագործական մրցույթի» առարկայական հանձնաժողովը կնախագահի Աստղիկ Բեքմեզյանը, «Հայոց լեզու և գրականություն» առարկայինը` Սեյրան Գրիգորյանը:

Իտալերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, պարսկերենի, ռուսաց լեզվի և գրականության հանձնաժողովները կղեկավարեն համապատասխանաբար Լալա Վարդազարյանը, Մելանյա Ղազարյանը, Յուրի Գաբրիելյանը, Մերի Սուքիասյանը, Գառնիկ Ասատրյանը և Լիլիա Բալասանյանը: «Անգլերեն լեզու» /գրավոր/ առարկայական քննական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Նվարդ Երնջակյանը, իսկ «Անգլերեն լեզու» /բանավոր/ հանձնաժողովի նախագահ` Գայանե Գասպարյանը:
Placeholder
ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ 17 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ