Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ՀՀ կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարված է որպես գերակա ճյուղ: Այս ոլորտում հաջողություններ կան, բայց զարգացմանը խոչընդոտող խնդիրները նույնպես քիչ չեն»,- այս մասին այսօրվա` «Ծրագրաշարերի և հայկական տառատեսակների ներդրման ու հեղինակային իրավունքների պահպանման կարևորությունը ՏՏ ոլորտի հետագա զարգացման համար» թեմայով համաժողովին ասաց «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով, հեղինակային իրավունքի խախտումը դանդաղեցնում է ՏՏ ոլորտի զարգացումը: «Այս ոլորտում աշխատող մասնագետներն իրենց աշխատանքի դիմաց պետք է գումար վաստակեն, որպեսզի շահագրգռված լինեն ավելի կատարելագործել արդեն ձեռքբերվածը»,- նշեց տնօրենը:
Վերջինիս հավաստմամբ, դրա արդյուքում պետությունը ֆինանսական առումով նույնպես տուժում է: «Տառատեսակները մեծ գումարներ արժեն: Եթե դրանք լիցենզավորվեն, բացի հեղինակից նաև պետությունը մեծ գումարներ կստանա հարկերի տեսքով»,- ընդգծեց Գ. Բարսեղյանը: Ըստ տնօրենի, դա արտագաղթի հիմքեր է ստեղծում և «լավագույն մասնագետները մեկնում են արտասահման:» Գ. Բարսեղյանի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն` հեղինակային իրավունքի խախտումների թվով Հայաստանը առաջինն է աշխարհում:
Հայաստանում ՏՏ ոլորտի մյուս խնդիրը հայկական տառատեսակների բացակայությունն է մի շարք միջավայրերում, իսկ գոյություն ունեցող տառատեսակները ոչ բոլոր համակարգերում են աշխատում: «Գոյություն ունեցող հայկական տառատեսակները իրենց կառուցվածքային չափորոշիչներով և առանձին տառերի գրելաձևերով հայեցի չեն, իսկ ավելի հաճախ ընթեռնելի էլ չեն»,- նշեց Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման և մշակման բաժնի պետ Էդիկ Ղաբուզյանը:
Նրա խոսքով, ճիշտ հայկական կառուցվածքով տառատեսակների ստեղծումը, դրանց բոլոր միջավայրերում աշխատելու կարողությունը անհրաժեշտություն է: «Սա ազգային արժանապատվության հարց է: Հայը պետք է հայերեն տառերով գրի, այլ ոչ անգլերեն»,- ընդգծեց վարչության պետը:Տեղեկացնենք, որ համաժողովը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարության ազգային գրապալատը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը:

Placeholder